«Ոմն Նիկոլ Փաշինյան Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է որդեգրել, և դա պետք է ուղղակիորեն ընդունել։ Նրան թվում է, թե ձեռնտու է, քաղաքական զանազան հոսանքների արանքով սպրդելով, Արևմուտքում սին հեղինակություն վաստակել՝ հանուն դրա զոհաբերելով մեր երկրի հետ հարաբերությունները»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Նա, ով ուզում է Արարատը ջնջել Հայի միջից, Հայի ամենազազրելի, ամենագարշելի թշնամին է

Նա, ով ուզում է Արարատը ջնջել Հայի միջից, Հայի ամենազազրելի, ամենագարշելի թշնամին է
30.04.2026 | 16:42

«Արմեն» նշանակում է արի մարդ (ar men). Նաև` Արևի մարդ, արևապաշտ, արևորդի։ Արի նշանակում է խիզախ, բարի, ճշմարիտ։ Չարը սրա հակառակն է՝ ժխտական մասնիկով։ Բառարմատի կրկնությունը հոգնակիի նշան է։ Օրինակ` մեկ, մեկ-մեկ։ Ծակ, ծակ-ծակ, փշուր-փշուր։ (Ար ար) ար բառարմատի կրկնությունն է և արար նշանակում է բոլոր, ամբողջ - արար աշխարհ։ Ատ, ուտ վերջածանցները տեղանքն են մատնանշում, բաց-ատ` բաց տեղ, կաղնուտ` կաղնիների անտառ։ Ար-ար-ատ նշանակում է բազմաթիվ արիների տեղ- բնօրրան։ Ար-ար-իչը նա է ով ար-ար-ել է Արմեններին կամ արիներին Ար-ար-ատ-ում: Մենք նաև Աստված ենք ասում, Աստ-ված, այսինքն, արևի կողմում ծնված կամ նաև Արև (Աստ նշանակում է արևելք)։

Ասածս այն է, որ Արարատը կարող է մի օր Թուրքիայի տարածքում լինել, մի օր՝ Բյուզանդիայի, ժամանակավորապես, բայց այն Հայի ինքնության առանցքն է, նրա սրտի մեջ է, նրա հոգու մանրաթելերի հոլովույթի կարպետ-պաստառն է։

Նա, ով ուզում է Արարատը ջնջել Հայի միջից, Հայի ամենազազրելի, ամենագարշելի թշնամին է։

Դավիթ Վանյան

Դեպի Արարատ

Դիտվել է՝ 4407

Մեկնաբանություններ